Երևան 23 °C
10.06.2023
19:38

Մանրամասներ Փաշինյան Պուտին հանդիպումից

Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված հարցերը կարևոր, զգայուն են: Այս մասին Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե մենք հասնենք կարգավորման, դա ձեռնտու կլինի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ամբողջ տարածաշրջանին: Դրանում շահագրգռված են շատ պետություններ։ Եվ դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններում»,- ասել է ՌԴ նախագահը։

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է, այսօր բազմիցս խոսել ենք այս մասին, չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանն անօրինական կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը։

«Լեռնային Ղարաբաղտ հումանիտար ճգնաժամի մեջ։ ԼԵռնային Ղարաբաղի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները դադարեցված են, արգելափակված են Ադրբեջանի կողմից, որը խորացնում է հումանիտար իրավիճակը»,- ասել է Փաշինյանը։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում