Երևան 2 °C
31.01.2023
16:38

Հայաստանի ճարտարապետների պալատը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հուշարձան շենքերը վն шսողներին

Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վն-шս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող հուշարձան շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պահանջում պարզաբանում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես արդյո՞ք առկա է նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։

Պալատը գտնում է, որ անհրաժեշտ է արժևորել և պահպանել մայրաքաղաքի քաղաքային կարևորագույն հանգույցի ոչ միայն թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։

Հայաստանի ճարտարապետների պալատը, պահանջում է անհապաղ դադարեցում աշխատանքները, և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև պատշաճ կարգով պատասխանատվության ենթարկել հուշարձան շենքերը վն-шսողներին։

Հայաստանի ճարտարապետների պալատ

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում