Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան

Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` սա խնդիր է, որ ազդելու է խաղողի մթերման վրա։
«Մենք պետք է ընդհանուր առմամբ տեսնենք, թե ինչպիսին է միջավայրը, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ գիտեք, որ կառավարությունը կարողանում է ինչքան հնարավոր է արագ արձագանքել տեղի ունեցածին` չեմ ասի իդեալական և լավագույն ձևով, բայց անցնցում»,– ասել է Քերոբյանը։