booked.net
29.11.2021
04:48

Անդրիաս Ղուկասյանին մահակով ծեծի են ենթարկել. նա քայլել չի կարողանում.

Զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով լուսադեմին ձերբակալված Անդրիաս Ղուկասյանը մահակով ծեծի է ենթարկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Սարո Սարոյանը:

«Ծնկներն այնպես են ջնջխել, որ քայլել չի կարողանում։ Կոտրվածքների աստիճանը պարզելու համար հիվանդանոց է պետք տանել, բայց պահում են ՁՊՎ-ում՝ պատանդի կարգավիճակում։

Կարծես թե հետդարձի անհնարինության կետն արդեն անցնում ենք եւ այլեւս հնարավոր չլինի ինչ-որ ձեւով այս ամենը կանգնեցնել։ Զարուհի Փոստանջյան խնդրում եմ այցելել Էրեբունիում գտնվող ՁՊՎ եւ փորձել Անդրիասին դուրս բերել մարդակերների ճիրաններից ու հիվանդանոց ուղեկցել»:

 

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում