Երևան 23 °C
10.06.2023
19:02

Ադրբեջանը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ՊԲ

Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Նշվում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հայտնում են, որ մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում