Երևան 20 °C
10.06.2023
17:32

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ .«Եթե Ֆինլանդիան և Շվեդիան մտնեն ՆԱՏՕ , ապա կդառնան պոտենցիալ թիրшխ»

Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ և ՆԱՏՕ-ի ստnրшբшժանումների տեղակայումը նրանց տարածքում այդ երկրներին կդարձնեն պոտենցիալ թիրшխներ Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին բրիտանական առցանց հրատարակությանը հինգշաբթի հրապարակված հարցազրույցում։

«Եթե ՆԱՏՕ-ի ստnրшբшժանումները հայտնվեն այդ տարածքներում, այդ տարածքները կարող են դառնալ հшրվшծի թիրшխ կամ պոտենցիալ թիրшխ»,- ասել է Դմիտրի Պոլյանսկին։

Ինչպես նշել է Պոլյանսկին, և՛ Ֆինլանդիան, և՛ Շվեդիան գիտեն, որ «այն պահին, երբ նրանք դառնան ՆԱՏՕ-ի անդամ, դա ռուսական կողմից որոշակի հայելային միջոցներ կպահանջի»։

Հշեցնեք ՝ այսօր Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարեց ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացնելու իր որոշումը։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հայտարարեցին, որ սատարում են ՆԱՏՕ-ին միանալուն:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում