Երևան 8 °C
01.12.2022
17:03

Չավուշօղլու . «Չենք ճանաչելու Դոնեցկն ու Լուգանսկը Ռուսաստանի կազմում»

Անկարան չի պատրաստվում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի մարզերը Ռուսաստանի կազմում: Այդ մասին Տոկիոյում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք չենք ճանաչում Ղրիմի բռ-նшկցումը, և մենք այս մասին ասել ենք Ռուսաստանին։ Մենք մեր մտահոգություննենք հայտնել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի հանրաքվեների վերաբերյալ։ Մենք հասկացրել ենք, որ չենք ճանաչի դրանք»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակը Իբրահիմ Քալընը թուրքական հեռուստաալիքի եթերում նշել էր, որ Անկարան չի պատրաստվում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացվող հանրաքվեի արդյունքները:

«Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մենք Ուկրաինայի կողքին ենք այս պա-տերազմում: Միակ երկիրը Թուրքիան է, որը փորձում է վերջ դնել պա-տերազմին»,- ասել է Քալընը:
Հիշեցնենք, որ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, Խերսոնի, Զապորոժիեի շրջանների մի մասում սեպտեմբերի 23-ից մեկնարկել են հանրաքվե՝ներ Ռուսաստանին միանալու հարցով։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում