Նոր մանրամասներ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հար ձակումից . (նոր տեսանյութ)

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հր-ատապ հայտարարություն է տարածել՝ կրոնական ակտիվիստների կողմից ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության գրավման վերաբերյալ ։
«Դեսպանատան գրավումը և ադրբեջանցի դիվանագետների վրա սպա-ռնացող վտ-անգը Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հայտնի է դարձել հարձ-ակման պատասխանատվությունը ստանձնել է շիա ծայրահեղական կազմակերպությունը՝ Մահդիի ծառաների միությունը։ Կազմակերպությունը ստեղծվել է Քուվեյթից ներգաղթած շիա հոգեւորականների կողմից, ովքեր վերջերս բնակվում են Լոնդոնում։
Հիշեցնենք ՝ րոպեներ առաջ Լոնդոնում հարձ-ակման է ենթարկվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատունը: