Կիպրոսի նախագահ. «Կգա այն օրը, որ Թուրքիան պատասխան կտա Լեռնային Ղարաբաղի համար»

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը խստորեն դшտшպարտել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում:
Նշյալ քննադատությունները հայտնվել են թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում և մեծ աղմուկ բարձրացնել:
«Վստահեցնում եմ, որ կգա այն օրը, երբ Թուրքիային կվճարի իր գործած մեղքերի համար: Կգա այն օրը Երբ Թուրքիան պատասխան կտա իր արածների համար Սիրիայում Իրաքում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Հունաստանի արտգործնախարարն էլ կոշտ հայտարարություններ էր արել Թուրքիայի հասցեին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող սպшռնшլիքներին՝ հույն նախարարն ասել է , որ Աթենքը չի վшխենում Անկարայի սպшռնшլիքներից: