Երևան 36 °C
14.08.2022
19:43

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար . «Եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինային , ապա կարող է հարձակվել այլ երկրների վրա»

Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ հաղթանակի դեպքում կարող է հարձակվել հարևան այլ երկրների վրա։ Նման միտք է արտահայտել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուտոյա կղզում Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության կազմակերպած ամառային ճամբար կատարած այցի ժամանակ։

«Մեր շահերից է բխում, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողանա իրագործել իր նպատակները Ուկրաինայում։ Մեզ համար ավելի վտ-անգավոր է մի աշխարհ, որտեղ Ռուսաստանի ղեկավարը կարծում է, որ ռազ-մական ուժի օգնությամբ կարող է հասնել իր ուզածին»,- ասել է ռազ-մաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, Սթոլթենբերգը նշել է, որ ռուսական բա-նակը դադարեցրել է առաջխաղացումը, իսկ Ուկրաինան հետ է գրավել մի շարք տարածքներ։ Այս ամենը տեղի է ունենում արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի աճող ներկայության ֆոնին։

Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձ-ակումից հետո ՆԱՏՕ-ի երկրներն ավելի միասնական են գործում և պատրաստվում են ընդունել նոր անդամներ, ինչպիսիք են Շվեդիան և Ֆինլանդիան։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում