Երևան 2 °C
31.01.2023
16:42

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չի հավատում Էրդողանի անկեղծությանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում վերջինս չէր բացառել Ասադի հետ հանդիպելու հնարավորությունը։ – «Է րմենիհшբեր»

Ինչպես փոխանցում է թուրքական պարբերականը, Ասադը սիրիացի ակադեմիկոսների և լրագրողների հետ հանդիպմանը թուրք-սիրիական հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ է տվել։

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ թեև Անկարան ցույց է տվել, թե իբր պատրաստ է ընդառաջել Դամասկոսի պահանջներին, այնուամենայնիվ, իրենք Թուրքիայից կոնկրետ գործողություններ են ակնկալում, այլ ոչ թե լոկ խոսքեր։

Ասադը նշել է, որ Թուրքիայի և Սիրիայի հետшխ-ուզшկան ծառայությունների միջև հանդիպումներ են եղել։ Երկկողմ բանակցությունների մակարդակը շուտով կբարձրանա։

«Անկարան իր քաղաքական կողմնորոշմամբ կարող է ավելի վճռական լինել, քան որոշ արաբական երկրներ, սակայն հնարավոր չէ հասկանալ՝ Թուրքիայի դիրքորոշումն անկե՞ղծ է, թե՞ դա պարզապես քաղաքական խուսանավում է»,- հայտարարել է Ասադը։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում