booked.net
28.10.2021
18:14

Ադրբեջանը հերքեց իրանցի բեռնատարների վարորդներին ազատ արձшկելու լուրը

Մի քանի շաբաթ առաջ ձերբшկшլվшծ երկու իրանցի վարորդների Իրան տեղափոխվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանկան լրատվամիջոցների փոխանցմամբ , այս մասին ասվում է Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի հաղորդագրության մեջ:

«Իրանցի վարորդների իրենց երկիր վերադառնալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ իրանական «Մեհր» գործակալությունը տարածել էր հաղորդագրություն , որ Ադրբեջանն ազատ է արձակել սեպտեմբերին ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված երկու իրանցի վարորդներին:

Նշենք , որ սեպտեմբերի 15-ին Ադրբեջանը հատատել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ է ձերբակալվել։

Վարորդները Ստեփանակերտից վերադառնալիս են եղել, այնտեղ նրանք բեռնել են ցեմենտը և վերադարձել Բերձոր–Գորիս ավտոմայրուղիով, որի Որոտանի հատվածում նրանց ձերբակալել էին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում