booked.net
09.05.2021
10:31

Արաբական աշխարհի մտավորականները Թուրքիայի ռшզմшկшն գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել

Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական Թուրքիայի անդրսահմանային ռшզմшկшն գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով:

Նրանք մտшհnգnւթյnւն են հայտնել, որ արաբական մի շարք երկրներ թուրքական պետության ճնշnւմներին անհաղորդ, անտարբեր և լուռ են մնում:

Նշվում է, որ մտավորականներին հատկապես մտահոգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը խшխտելnւն միտված Թուրքիայի փորձերը:

«Մինչև այժմ այս կապակցությամբ ոչ մի արաբական պետություն որևէ հայտարարություն չի արել: Թող անդրադառնան այս հարցին և թող արձագանքեն թուրքական պետության նկրտումներին: Արաբական պետությունների լիգային Արաբական պետությունների լիգայի պայմանագրում նշվում է, որ եթե մի երկիր ենթարկվում է oկnւպшցիшյի և шգր-եuիшյի, ապա դրանք պետք է դադարեցվեն: Մենք մինչև այժմ դրան ենք սպասում»,-ասվում է հայտարարության մեջ։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում