booked.net
01.12.2021
11:04

Թուրքական հայտնի ընկերությունները Լիրայի արժեզրկման պատճառով դադարեցնում են աշխատանքները

Վերջին օրերին թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման հետևանքով գյուղատնտեսական ոլորտում գնաճ է արձանագրվել: Որոշ կազմակերպություններ հայտարարել են իրանց արտադրանքի վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Մասնավորապես պարարտանյութեր և թունաքիմիկատներ արտադրող ընկերությունները Թուրքիայի տարբեր շրջաններում իրենց մասնաճյուղերին տեղեկացրել են վաճառքի ժամանակավորապես դադարեցման մասին:

Ընկերություններից մեկի ներկայացուցիչը բացատրել է, որ փոխարժեքի շարունակական աճի պшտճшռnվ բարձրանում է հումքի արժեքը, ինչի հետևшնքով իրենք չեն կարողանում արտադրանքի համար գին սահմանել, բացի այդ շուկայում առաջացել է հումքի ձեռքբերման խնդիր: Արդյունքում ընկերությունները uտիպվшծ են առժամանակ դադարեցնել իրենց արտադրանքի վաճառքը:

Պատվերների ընդունումը դադարեցրել է Թուրքիայում սուրճի վաճառքով զբաղվող ամենահայտնի «Kurukahveci Mehmet Efendi» ընկերությունը: Վերջինի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ պատվերների ընդունումը հետաձգվել է անորոշ ժամկետով և վերասկսելու դեպքում հավելյալ հայտարարություն կանեն:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է, իսկ վերջին օրերին անկայուն անկում է գրանցվում: Նոյեմբերի 23-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում