booked.net
01.12.2021
10:32

Էրդողանին սեղմում են պատին . Ստամբուլի համալսարանի ուսանողները միացան կառավարության դեմ բnղnքի ակցիային . (տեսանյութ)

Ստամբուլի Բոսֆորի համալսարանի ուսանողները միացել են Թուրքիայում ընթացող բnղnքի ակցիային:

Ընդ որում, կարգախոսները հնչել են ինչպես հակակառավարական, այնպես էլ հակամեմիստական։

«Մենք մերժում ենք AKP-ին (իշխող կուսակցություն), որը շահագործման պահապանն է, ինչպես նաև նրա քաղաքական մրցակիցներին (նկատի ունեն քեմալիստներին), որոնք սպասում են իրենց հերթին նույնպիսի շահագործողներ դառնալու համար»:

Հիշեցնենք ,որ այս տարի ապրիլ 24֊ին, համալսարանի ուսանողության ակտիվը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին առերեսվել պատմության հետ և ճանաչել Հայոց Եղեռնը։ -Արմեն Շահ

Նշենք , որ թուրքական լիրան նախօրեին դարձել է աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։ Արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տնտեսության վերաբերյալ հայտարարություններից հետո։

Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/15 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով 18-ի։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում