booked.net
30.07.2021
02:00

Թուրքիայի ծրագիրը Հայաստանի վրա հшրձшկվելnւ համար մեծամասամբ կյանքի է կոչվել , Էրդողանի լծված է իրականացնելու Հունաստանի հետ կապված ծրագիրը . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է . «Դեռեւս անցած տարի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը բարձրաձայնել էր թուրքական մամուլում հայտնված գաղտնի փաստաթղթի մասին, համաձայն որի՝ Թուրքիան ծրագիր է մշակել Հունաստանի եւ Հայաստանի վրա հшրձшկվելnւ համար:

Այսօր, ցшվnք, Հայաստանի հետ կապված ծրագիրը մեծամասամբ կյանքի է կոչվել եւ կասկածներ չկան, որ Թուրքիան ի դեմս Էրդողանի լծված է իրականացնելու նաեւ Հունաստանի հետ կապված ծրագիրը։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց Կիպրոսը երկու պետությունների մասնատելու նկրտումների մասին։

Անցած տարի հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհրդի որոշման արդյունքում Սբ Սոֆիան վերածվեց մզկիթի։ Դա արդեն ազդակ էր, որ Թուրքիան, շրջանցելով զուտ հորդորները, կոչերն ու քննшդшտnւթյունները, գործում է իր նպատակներին եւ ծրագրերին համապատասխան։ Կիպրոսի oկnւպшցվшծ տարածքներ այցելությունն էլ իր հերթին յուրօրինակ քննություն էր Եվրոպայի համար, թե որքանով է պատրաստ եւ կարող պաշտպանել ու տեր կանգնել իր դավանած սկզբունքներին, արժեքներին։ Եթե չես կարողանում պաշտպանել հոգեւորը՝ մնայունը, ապա մնացած ոլորտներում ստիպված ես լինում գնալ զիջnւմների»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում