Երևան 18 °C
26.06.2022
03:14

Զելենսկին պայման է դնում Պուտինի առջև

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասում է, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե պատ երազմում Ռուսաստանի Դաշնությունը պարտվի:

Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Պոդոլյակն ասել է մոլդովական հրատարակությանը տված հարցազրույցում։

«Այսօրվա պայմաններում խաղաղության պայմանագիրը անհեռանկարային է ու անհնարին։ Պատ-երազմի դադարեցումն այսօր նշանակում է մեր ժողովրդի լիակատար հրաժարում Ուկրաինա վերադառնալուց։ Ոչ ոք չի վերադառնա, օրինակ, Խարկով, Զապորոժիե, Դնեպր, Կրիվոյ Ռոգ՝ բաժանարար գծի մոտ գտնվող քաղաքներ, քանի որ Ուկրաինայի քաղաքացին հասկանում է, որ պատ-երազմը ցանկացած պահի կարող է սկսվել նույն ինտենսիվությամբ։ Ռուսաստանին այս պարագայում ոչ ոք չի կարող զսպել։ Խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, իսկ Ռուսաստանը անխուսափելիորեն ձախողվի»,- ասել է Պոդոլյակը։

Այդուհանդերձ, նախագահի վարչակազմի խորհրդականն ասել է, որ Ուկրաինան միայն ավելի ամուր դիրքեր կզբաղեցնի բանակցություններում։

«Բանակցային գործընթացը դիրքերի բա-խում է։ Եթե ​​գիտակցաբար թույլ դիրքում եք, ուրեմն նույն դիրքով կմտնեք բանակցային գործընթացի մեջ ու կստանաք միայն վերջնագիր։ Կարելի է ամրապնդել մեր դիրքերը, եթե Արևելյան ճակատում վերցնենք համապատասխան քանակի զի-նատեսակներ, մար-տավարական պարտություն տանք Ռուսաստանին, և այդ ժամանակ բանակցային գործընթացն այլ կլինի՝ վերջնագիր չի լինի, կլինի հակ-ամարտող, բայց Ուկրաինայի հետ գերիշխող դիրքում»,- ասել է Միխայիլ Պոդոլյակը։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում