Երևան 8 °C
01.12.2022
18:40

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց Ուկրաինային փոխանցել NASAMS զենիթшհրթ իռային համակարգերը

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել NASAMS զենիթшհրթ-իռային համակարգի փոխանցմանը Ուկրաինային, սակայն դա բավարար չէ քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական անձանց պաշտպանելու երկրի կարիքները հոգալու համար։ Այս մասին ամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով հարցին, թե ներկայումս ինչպիսի ռազ-մական օգնություն է անհրաժեշտ Կիևին։

«Մեզ բացարձակապես պետք է, որ Միացյալ Նահանգները ցուցաբերի առաջնորդություն և ՀՕՊ համակարգեր փոխանցի Ուկրաինային: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Բայդենին դրական որոշման համար, որն արդեն կայացվել է: Մենք ստացանք NASAMS համակարգերը», – ասել է պետության ղեկավարը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ դա «նույնիսկ բավական մոտ չէ» քաղաքացիական ենթակառուցվածքները, դպրոցները, հիվանդանոցները, համալսարանները և ուկրաինական տները պաշտպանելու համար։

Զելենսկին նաև նշել է, որ հաջող հակահարձակման համար Ուկրաինային առաջին հերթին անհրաժեշտ են HIMARS , MLRS , հր-ետшնի և տ-անկեր։ Միաժամանակ Ուկրաինայի ղեկավարը կարծում է, որ եթե ԱՄՆ-ը տ-անկեր տեղափոխի Կիև, ապա այդ օրինակին կհետևեն Գերմանիան և եվրոպացի այլ գործընկերների կողմից։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում