Երևան 8 °C
01.12.2022
17:23

Չավուշօղլու . «Հայկական սփյուռքն шտ ելությամբ է լցված Թուրքիայի դեմ»

Ադրբեջանի կողմից առաջարկված համապարփակ խաղաղության պայմանագիրը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու վերաբերյալ պետք է հնարավորինս շուտ ստորագրվի: Մենք աջակցում ենք այս գործընթացին։

Այս մասին Լոս Անջելեսում թուրքական համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Ցավոք, ԱՄՆ-ում հայերի փոքր խումբ կա, որը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Մինչդեռ նրանք Հայաստանին ոչ մի դրական ներդրում չունեն։ Նրանք առաջնորդվում են шտ-ելությամբ: Հայաստանն այս տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կարիք ունի և պետք է գնահատի այս հնարավորությունը»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում