booked.net
01.12.2021
11:10

Apple-ը դադարեցնում է գործունեությունը Թուրքիայում՝ լիրայի ճգնաժամի պատճառով

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Apple-ը դադարեցնում է ապրանքների վաճառքը Թուրքիայում , քանի որ թուրքական լիրան շարունակում է անկում ապրել՝ հասնելով պատմական նվազագույնի : Այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանեց վերջին տոկոսադրույքների կրճատումները, որոնց արդյունքում լիրայի փոխարժեքն այսօր իջել է մինչև 15% ։

Apple-ը չի ընդունում որևէ նոր պատվեր Թուրքիայում՝ թույլ չտալով գնորդներին որևէ ապրանք ավելացնել իրենց թվային գնումների պայուսակում կամ ամբողջական գործարքներ կատարել:

Նշենք , որ թուրքական լիրան նախօրեին դարձել է աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։ Արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տնտեսության վերաբերյալ հայտարարություններից հետո։

Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/15 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով 18-ի։

Հիշեցնենք՝ երեկ Ստամբուլում և Անկարայում ուշ երեկոյան հակաէրդողանական ցույցեր էր սկսել թուրքական լիրայի արժեզրկման և երկրում գնաճի ֆոնին:

Մասնակիցները պшհшնջել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ղեկավարած իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հրաժարականը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում