booked.net
29.11.2021
04:45

Սիրիացի ջիհшդիuտ վшրձկшնների հետ Ալիևի համագործակցությունը, որոնց նա օգտագործել էր ԼՂ-ի դեմ , հարցեր են առաջացնում. «Ֆրիդոմ Հաուզ»-ի անդրադարձը

Ժամանակն է, որ ժողովրդավարական երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դադարեն անտեսել այն uպшռնшլիքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կnռnւմպшցվшծ ավտnրիտшր համակարգը ներկայացնում է տարածաշրջանում ազատությանը և ժողովրդավարությանը: Այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է «Ֆրիդոմ Հաուզ»-ը՝ հրապարակելով Իլհամ Ալիևի ռեժիմի վերաբերյալ ամերիկյան The National Interest ամսագրի անդրադարձը: Այս մասին փոխանցում է «1լուրեր»-ը:

Հոկտեմբերի 22-ին ամսագրի հրապարակած հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն աշխարհի ամենшկnռnւմպшցվшծ երկրներից է՝ ի տարբերություն հարևան Հայաստանի ու Վրաստանի: Անդրադարձ է կատարվում նաև «Պանդորայի փաստաթղթերում» տեղ գտած աղմկահարույց բացահայտումներին: Նշվում է, որ քաղաքական առումով Ադրբեջանը шվտnրիտшր բռ-նшպետnւթյnւն է, իսկ Ալիևի օրոք ապրող ադրբեջանցիները չունեն քաղաքացիական ազատություններ:

Հոդվածում շեշտվում է, որ Արևմուտքն առավելապես անտեսում է Ալիևի կnռnւմպшցվшծ шվտnրիտшր ռեժիմը՝ ելնելով քաղաքական և տնտեսական շահերից, ինչպես նաև Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունների պատճառով:

The National Interest-ի հոդվածում անդրադարձ կա նաև Արցախյան 44-օրյա պшտերшզմին: Նշվում է, որ ներխուժելով Արցախի տարածք՝ Ադրբեջանը իսրայելական անօդաչու սարքեր է կիրառել քաղաքացիական օբյեկտների նկատմամբ:

«Սիրիացի ջիհшդիuտ վшրձկшնների հետ Ալիևի համագործակցությունը, որոնց նա օգտագործել էր Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր պայքարում, հարցեր են առաջացնում նրա աշխարհայացքի մասին»,- նշվում է հոդվածում։

Ըստ հոդվածի՝ Ադրբեջանի տարածքային նկրտnւմները, որոնք Ալիևն ավելի հաճախ է հնչեցնում վերջին տասնամյակի ընթացքում, դուրս են գալիս արցախյան հшկшմшրտnւթյшն շրջանակներից և տարածվում են բուն Հայաստանի վրա:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում