Երևան 8 °C
01.12.2022
18:32

Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է «ահաբ եկչությունը հովանավորող պետություն»

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչում է ահաբ-եկչությունը հովանավորող պետություն։ Սակայն որոշումը Մոսկվայի համար առայժմ իրավական հետևանքներ չունի։- «1լnւրեր»

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ իրականացված կանխամտածված հարձակումներն ու վш-յրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչ-ացումը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի մյուս լուրջ խախտումները հավասարազոր են ահшբ-եկչական գործողություններին»,- ասվում է ԵՄ օրենսդիրների հաստատած բանաձևում։

Նմանատիպ բովանդակությամբ բանաձև ընդունելու կոչեր են հնչեցնում նաև ԱՄՆ-ի որոշ օրենսդիրներ: Բայդենի վարչակազմը, սակայն, դեմ է դրան՝ նշելով, որ նման կարգավիճակը կհանգեցնի անկանխատեսելի իրավական հետևանքների ԱՄՆ-ում և քիչ բան կանի Ուկրաինային օգնելու համար։

Հոկտեմբերի 18-ի լիագումար նիստում ելույթի ժամանակ եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը նշել է, որ ներկայումս Եվրամիությունում չկա իրավական հիմք՝ երրորդ երկիրն ահшբ-եկչությանն աջակցող պետություն ճանաչելու համար։

Չկան նաև փաստաթղթեր, որոնք կկարգավորեն ահш-բեկչությունը հովանավորող պետության դեմ պատժամիջոցները կամ ինչ-որ կերպ նկարագրեն նման երկրների հետ փոխգործակցության կանոնները։ Այդ իսկ պատճառով Եվրախորհրդարանի բանաձևը Ռուսաստանի համար դեռ իրավական հետևանքներ չի ունենա։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում