Բլինկենը զանգահարել է Չավուշօղլուին և քննարկել Լեռնային Ղարաբաղի թեման . Մանրամասներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի հեռախոսով քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Բլինկենը նշել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը երկկողմանիորեն համագործակցելու երկու երկրների հետ… ապահովելու համար երկխոսություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, օգնելու հասնել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, ասվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Նշենք , որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստո-րաբաժանումները, կոպտորեն խախտելով հր-ադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զո-րամասերից մեկի մշտական տեղակայման վայրը , ինչի հետևանքով մա-հացու վիր-ավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:
Եվս 14 զի-նծառայող տարբեր աստիճանի վիր-ավորումներ է ստացել: