Երևան 8 °C
01.12.2022
18:11

Փրայսը` Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունների մասին

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը գրավոր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի գործողության ֆոնին ընդգծում է Սիրիայում լարվածության թուլացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հանդես է գալիս Իրաքում անկաշկանդ ռազմական գործողությունների դեմ:

«Միացյալ Նահանգներն անկեղծ ցավակցություն է հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում թուլացնել լարվածությունը Սիրիայում՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և ընդհանուր նպատակին՝ Իսլամական պետության ջախջախմանը աջակցելու համար։ Մենք շարունակում ենք հանդես գալ Իրաքում ցանկացած չհամաձայնեցված ռազմական գործողության դեմ, որոնք խախտում են այդ երկրի ինքնիշխանությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` ավելի վաղ Թուրքիան հայտնել էր Սիրիայում և Իրաքում օդային գործողություն իրականացնելու մասին:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում