Երևան 8 °C
01.12.2022
17:43

Իրանցի զինվորականը սպառնացել է առևանգել Իսրայելի վարչապետին և ստրկացնել

Սպահան նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ Մոջթաբա Ֆադան սպառնացել է առևանգել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրան Իրան բերել «ստրուկի վզկապ կապած»: Այս մասին զինվորականը հայտնել է տեղական լրատվամիջոցներին։

«Վարչապետը հույս ուներ, որ Իրանում ցույցերը թույլ կտան իրեն գալ Թեհրան։ Բայց Աստծո կամոք, Իսլամական Հանրապետությունը կհաղթի և վարչապետին ստրուկի վզկապով, շղթայված կպտտեն Իրանով մեկ»,- ասել է Մոջթաբա Ֆադան:

Իրանի իշխանությունները ներկայումս կասկածում են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալություններին` երկրում անկարգություններ հրահրելու մեջ: Թեհրանի խոսքով՝ նպատակը երկրում «անվտանգությունը խաթարելն» էր։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում