Երևան 2 °C
31.01.2023
18:28

«Նրանք ասում էին, որ գարնանը կգրավեն Դոնեցկի շրջանը… արդեն սկսվում է ձմեռը». Զելենսկի

«Այս տարի Ուկրաինան դարձավ համարձակության համաշխարհային օրինակ։ Եվ միլիարդավոր մարդիկ բոլոր մայրցամաքներում տեսան, թե ինչ է նշանակում ուկրաինական աննկունություն և ինչու ռուսական տեռորը չի հասնի իր նպատակին»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա նաև գրել է, որ իրավիճակը ճակատում ծանր է.
«Չնայած ռուսական բանակի չափազանց մեծ կորուստների, օկուպանտները դեռ փորձում են առաջ շարժվել Դոնեցկի մարզում, ինչ-որ բան են ծրագրում հարավում։
Բայց մենք դիմանում ենք և, ամենակարևորը, թույլ չենք տալիս, որ թշնամին կատարի իր մտադրությունը։ Նրանք սկզբում ասում էին, որ գարնանը, ամռանը, աշնանը կգրավեն Դոնեցկի շրջանը։ Այս շաբաթ արդեն սկսվում է ձմեռը։ Նրանք այնտեղ մսխեցին իրենց կանոնավոր բանակը, այնտեղ ամեն օր հարյուրավոր մոբիլիզացված ու վարձկանների են կորցնում, այնտեղ արգելապատնեշներ են օգտագործում։

Այս տարի Ռուսաստանը կկորցնի իր հարյուր հազար զինվորներին և միայն Աստված գիտի, թե նրանցից քանիսն են վարձկան։ Եվ Ուկրաինան կկանգնի: Եվ աշխարհն ամեն ինչ կանի, որպեսզի այս հանցավոր պատերազմի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատության համար: Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր աշխատում են մեր հաղթանակի համար: Հավերժ հիշատակ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Ուկրաինայի համար:
Փա՛ռք Ուկրաինային»։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում