Երևան 8 °C
01.12.2022
18:11

Ադրբեջանցի օլիգարխը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության համար

Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի գործարար Ֆարհադ Ահմեդովը։ Նշվում է, որ Ահմադովը ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։

Նա ցուցմունք է տվել քննչական բաժնում։ Միլիարդատիրոջից գրավոր պարտավորություն է ստացվել՝ չլքել Ադրբեջանը։ Ներկայումս նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում։Ֆ. Ահմադովը բնական մրգահյութեր արտադրող «ԱզՆար» ընկերության ղեկավարն է։ Forbes-ի 2022 թվականի ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 1,7 միլիարդ դոլար կարողությամբ։

Ահմադովն ընդգրկված է 2022 թվականի ապրիլին Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ ընկած ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում