Երևան 8 °C
01.12.2022
17:47

Պետք է ավելացնել Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները. Գերհարդ Շրյոդեր

Անհրաժեշտ է ավելացնել Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները:թուրքական լրատվամիջոցներին հղումով, այս մասին երեքշաբթի օրը Անթալիայում 12-րդ էներգետիկ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։

Շրյոդերը նշել է, որ պայմանավորվածություն կա Հարավային գազային միջանցքի թողունակությունը երկարաժամկետ հեռանկարում հասցնել մոտ 31 մլրդ խմ-ի, սակայն այդ ներդրումները պահանջում են բոլոր շահագրգիռ կողմերի կամքն ու ջանքերը։

«2020 թվականից սկսած մեծ աշխատանք է տարվել Ադրբեջանից Եվրոպա բնական գազ հասցնելու ուղղությամբ։ Գազամուղի թողունակության ավելացումը մեծ նշանակություն ունի Թուրքիայի՝ որպես էներգետիկ հանգույցի դերի ամրապնդման համար»,- ասել է նա։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում