Երևան 8 °C
01.12.2022
18:08

Փաշինյանի սուր ելույթը` ՀԱՊԿ-ի գործունեության մասին

Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, այդ փաստը հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ քայլերից։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստացի մինչ օրս կազմակերպության անդամ պետություններին չի հաջողվել որոշում կայացնել Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ–ի վարկանիշին ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Իմ գնահատմամբ` սա Հայաստանի ամենամեծ անհաջողությունն էր` որպես ՀԱՊԿ նախագահող երկիր»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահությունը։ Այս շրջանը բավական հագեցած էր, քանի որ նշում էին ՀԱՊԿ–ի պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ–ի ստեղծման 20-ամյակը։
«Ցավոք, մեր տրամադրությունն այնքան էլ հոբելյանական չէ։ Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանն առնվազն երեք անգամ Ադրբեջանի կողմից ագրեսիայի է ենթարկվել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում