Երևան 2 °C
31.01.2023
17:37

Ֆոն դեր Լեյենը թվիթերյան էջից ջնջել է Ուկրաինայի՝ ավելի քան 120.000 զոհ ունենալու մասին տեղեկությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել է նրա ուղերձի մոնտաժված տարբերակը, որում բացակայում է այն հատվածը, ըստ որի՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 100 000 մարդ։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել էր նաև, որ զոհվել է նաև ավելի քան 20 000 խաղաղ բնակիչ:
Ներկայում ԵՄ պաշտոնյայի միկրոբլոգում հրապարակված տեսանյութում ասվում է միայն, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր սարսափելի հանցագործությունների համար:
«Այս պատճառով մենք, աջակցելով Միջազգային քրեական դատարանին, առաջարկում ենք հիմնել մասնագիտացված դատարան, որը կունենա ՄԱԿ-ի աջակցությունը և կհետաքննի ու կդատապարտի Ռուսաստանի ագրեսիայի հանցանքները», – ասել է ԵՄ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ հունիսին Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել էին, որ իրենց զորքերի կորուստը գնահատում են մոտ 10 000 մարդ։ Միաժամանակ նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ օրական 100-ից 200 զինվոր է մահանում։ Օգոստոսին Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին, որ վեց ամսվա ընթացքում մոտ 9000 ուկրաինացի զինվոր է մահացել։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում