Զասը հեռանում է. հայտնի է, թե ով կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին 2023թ-ից կփոխարինի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը։Այս մասին այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Ստանիսլավ Զասին կատարած աշխատանքի համար։
«Ստանիսլավ Զասն ավարտում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եռամյա գործունեությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Տասմագամբետովը Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է եղել 2017-2019 թվականներին։
Ներկայում նա ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի «ԿամԱԶ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է:
Մինչ այդ տարբեր տարիներին զբաղեցրել է Ղազախստանի վարչապետի, Աստանայի և Ալմաթիի քաղաքապետների պաշտոնները։