Երևան 36 °C
14.08.2022
19:17

ՌԴ ԱԳՆ . Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը կայունացնելու իրադրությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։

«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում կայունացնելու իրադրությունը: Բոլոր խողովակներով ու բոլոր մակարդակներով՝ ներառյալ և երկրի բարձրագույն ղեկավարությունը, տարվում է ակտիվ աշխատանք երկու կողմերի հետ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի ու հայ գործընկերների հետ:

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Առկա հակասությունների կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստորեն պահպանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները:

Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություններն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետևանքով զո-հերի բարեկամներին ու հարազատներին:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում