Երևան 22 °C
10.06.2023
18:35

Բուենոս Այրեսում հայերը բողոքի ցույց են անցկացրել

Բուենոս Այրեսի հայ համայնքը հունվարի 23-ին ցույց է կազմակերպել քաղաքի Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պաշարումը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը:Այդ օրը ժամը 17:00-ից սկսած, Արգենտինայի բոլոր տարիքի հայ քաղաքացիները հավաքվել են Հանրապետության Հրապարակում՝ Արցախի շրջափակումը դատապարտող և միջանցքի անհապաղ բացում պահանջող պաստառներով:

«Լաչինի միջանցքը միակ մուտքն է կենսական պաշարների համար, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները», – նշել են կազմակերպիչները: Նրանց խոսքով` սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական նախագիծ տարածաշրջանի հայ բնակչության դեմ:

«Որպես Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին համերաշխություն դրսևորել Արցախի բնակիչների հետ և բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպությունների առջև, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:

«Միջազգային հանրությունը՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը անգործության են մատնված: Թեև Թուրքիայի հետ նավթի և գազի գործարքները կարևոր են, դաժանորեն պաշարված ժողովրդի կյանքը շատ ավելի կարևոր է: Արգենտինայի մեր կառավարությունը նույնպես պետք է իր ձայնը լսելի դարձնի այս առումով»,- «Diario ARMENIA»-ին ասել է ցուցարար Ռոզիտա Յուսեֆյանը:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում