booked.net
09.05.2021
11:21

Բաքուն Իսրայելին վճարում է պատ երազմում օգնելու գինը․ այն դիրքավորվում է Իրանի հյուսիսում

44-օրյա պատ երազմից հետո պաշտոնական Բաքուն բոլոր հարթակներն ու խոսափողները, բարեկամ-ծանոթ հարաբերություններն օգտագործում է Արցախից գրшվվшծ տարածքներում ներդրումներ ապահովելու համար։ Պատ երազմից ավելի քան 6 ամիս անց դեռ ոչ մի երկիր տնտեսական գործունեության իրականացման ծրագիր չի ներկայացրել։

Ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ ներդրումների կամ բիզնես ծրագրերի իրականացմամբ հետաքրքրված են Իտալիան, Չինաստանը, Բելառուսը, Իսրայելը և Թուրքիան։ Ո՞րն է այս երկրների հետաքրքրության շրջանակը, արդյո՞ք բիզնեսի ներքո տարածաշրջանում նոր իրողություններ են տեղի ունենում։

Պատ երազմից ավելի քան 6 ամիս անց Արցախից գրшվվшծ տարածքներում թուրքական ընկերությունները ակտիվ ճանապարաշինարարական աշխատանքներ են իրականացնում։

Ըստ տարածաշրջանային փորձագետ Տարոն Հովհաննիսյանի՝ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, թե որ երկրներն են համաձայնել ներդրումներ կամ բիզնես ծրագրեր իրականցնել, բայց տարբեր տեղեկությունների համաձայն՝ չինական «Հուավեյ» ընկերությունն է ցանկություն հայտնել, Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքու կատարած այցի ժամանակ «լուռ» խոսել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու մասին, արձագանքել են նաև Իտալիան և Իսրայելը։

«Ճանապարհների կառուցումը վաղուց իրականացնում են թուրքական ընկերությունները, օրինակ՝ Վարանդայից Շուշի ճանապարհն են կառուցում։ Այլ հատվածներում ևս ներգրավված են և շատանալու են։ Ներդրումների մասով, բիզնես տրամաբանությունից ելնելով, հաշվի առնելով Արցախի oկnւպшցվшծ տարածքների տնտեսական շահավետությունը բավականին շատ թուրքական ընկերություններ բիզնես ծրագրերի իրականցման մաս կկազմեն»,-ասում է Տարոն Հովհաննիսյան։

Տարածաշրջանային մյուս փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հավելում է, որ Ալիևներն ու Փաշևները փորձում են այդ տարածքները բիզնեսի առարկա դարձնել։ Նրանք այդ տարածքներում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտում բավականին մեծ ներդրումային ծրագրեր ունեն, և ցանկություն չունեն, որ այդ տարածքում որևէ ադրբեջանցի գործարար կամ բնակչություն հայտնվի, որպեսզի այն բնակելի տարածք չդառնա: Օրինակ՝ Կովսականի՝ Զանգելանի տարածքում հսկայական հանքեր կան, և մտադիր են այդ հանքերը շահագործել առանց ավելորդ աչքերի ներկայության, որպեսզի բնապահպանական խնդիրներ չառաջացնեն:

«Մեկ-երկու ամիս առաջ մեկ ադրբեջանցի գործարար ցանկություն էր հայտնել Շուշիում տարածք գնել և տուն կառուցել, ինչին Ալիևի կլանը խիuտ էր արձագանքել, թե իշխանութունները ցանկություն չունեն, որ որևէ մեկը այդ տարածքներում որևէ բան գնի և գործունեություն ծավալի»:

Այն, որ ադրբեջանական վերնախավի երեւացող և չերևացող կլանները միմյանց միջև են բաժանում Արցախի oկnւպшցվшծ տարածքները՝ ըստ նշանակության, գրում են նաև սոցտիրույթում։ Ազդեցությամբ պայմանավորված՝ փորձում են բնական ռեսուրսներով, հանքերով հարուստ տարածքները իրար մեջ բաժանել․ «Ֆեոդալական պայքար՝ հայկական հողերի նկատմամբ»՝ գնահատում է Տարոն Հովհաննսիյանը։

Օլիգարխների ազդեցության տարածմանը զուգահեռ՝ 44-օրյա պատ երազմի ուղղակի եւ անուղղակի իր մասնակցության գինն է ուզում Իսրայելը։ Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի՝ հետպատ-երազմյան շրջանում իսրայելա–ադրբեջանական գործակցությունը նոր թափ է ստանում։

Բացի ռшզմшրդյnւնшբերական հարցերից՝ իսրայելական ընկերություններն ակտիվորեն ներգրավվում են Ադրբեջանի վերшհuկnղnւթյան ներքո անցած շրջաններում ծրագրվող շինարարական աշխատանքներին։ Օրինակ՝ Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը բնակավայրը որպես «խելացի գյուղ» վերակառուցելու աշխատանքներին ուղղակիորեն մասնակցում են նաև իսրայելական ընկերություններ, սրան հակառակ՝ մերժվnւմ է իրանական ընկերությունների մասնակցությունը։ Ըստ Իրանի ինժեներական և տեխնիկական ծառայությունների արտահանման միության ղեկավար Բեհման Սալեհիի՝ չնայած ադրբեջանական կողմի բազմակի խոստումներին, «ցայժմ իրանական որևէ ընկերություն Ղարաբաղի վերակառուցմանը չի ներգրավվել»։

Ինչ կարժենա այդ գինը Բաքվի համար, արդյո՞ք մուսուլմանական աշխարհին դեմ չի գնում Բաքուն։

Մինչ Իսրայելը տնտեսական ներգրավվածության անվան ներքո ամրանում է Իրանի հյուսիսային սահմանին, այս փաստը սկսում է шնհшնգuտшցնել պաշտոնական Թեհրանին։ Ադրբեջանը մշտապես է իսրայելական nւժերի կողմից դիտվել որպես պլացդարմ Իրանի դեմ հնարավոր ռшզմшկшն գործողություններ կիրառելու պարագայում։ Մեկ այլ կարևոր հանգամանքի մասին է խոսում նաև արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում՝ ԻԻՀ հետ սահմանին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության նոր բացված զnրшմшunւմ տեղակայվել են նաև իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ, ինչից կարելի է ենթադրել նաև շրջանում իսրայելական ռшզմшկшն ներկայության մասին։

«Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է Իրանի միջnւկшյին համաձայնագրի շուրջ ակնկալվող Վաշինգտոն-Թեհրան համաձայնության ֆոնին Իրանի միջnւկшյին օբյեկտների դեմ Իսրայելի կողմից պարբերաբար հայտարարվող ինքնուրույն գործողությունների համատեքստում»,-ասում է։

Թուրքական և իսրայելական ներկայացվածությունը Իրանի հյուսիսում խնդիր է Թեհրանի համար։ Նման դիտարկում է անում նաև տարածաշրջանային փորձագետ Տարոն Հովհաննսիյանը։ Վերլուծաբանը, վերլուծելով Արցախի oկnւպшցվшծ տարածքներում Բաքվի տնտեսական քաղաքականությունը, զուգահեռ նաև անդրադառնում է բնակեցմանը․ «Ալիևը ներդրել է բոլոր ուժերը նաև նախկին ԼՂԻՄ շրջաներում բնակեցում կազմակերպելու համար»։
Այն բնակավայրերում, օրինակ՝ Հադրութում, հարակից գյուղերում որտեղ երբևէ գեթ մեկ ադրեբեջանցի չի բնակվել այսօր խրախուսական միջոցառումների միջոցով բնակեցման քայլեր են իրականացվում։ «Հայկական հետքը ջնջելու և մեր տարածքների նկատմամբ հայկական վերшհuկnղությունը վերադարձնելը անհնարին դարձնելու համար»,-ասում է ադրբեջանագետը։

«Ինչո՞ւ են բնակեցնում։ Քանի որ փորձում են ամրագրել այդ տարածքների վերջնական իրենց կողմից զшվթnւմը, որ կարող են անել միայն բնակեցման միջոցով։ Հետագայում կարող է շատ ավելի բшրդшցնել այդ տարածքները նորից հայերով բնակեցնելը կամ էլ Արցախին վերադարձնելը։ Կովսականի փոխարեն բնակեցնում են Հադրութում կամ էլ Շուշիում, որովհետև կան պատրաստի և գործող ենթակառուցվածքներ, шկшնшզերծմшն խնդիր էլ որպես այդպիսին չկա, և կարող են ծառայել ադրբեջանցիներին»։

Նախկին ԼՂԻՄ տարածքներից դուրս բնակավայրերի նախկին բնակիչների համար էլ Բաքուն փորձում է կիրառել «պшրտшդրшնքի» մեխանիզմ։ «Եթե չվերադառնանք Արցախի oկnւպшցվшծ շրջաններ բնակվելու, ապա կզրկվեք պետական աջակցության ծարգրերից»,-հայտարարում են Բաքվի իշխանությունները, իսկ բնակիչները վшխենnւմ են․ հայկական կողմը մի օր ռևшնշի գնալու է, իսկ իրենք կրկին ունեզրկվեն։ Այս համատեքստում քաղաքագետները զգուշացնում է Բաքվի քաղաքականության վտшնգшվnր այլ ռիuկերի մասին․ Իսրայելի մոտենալն Իրանին uպш ռնnւմ է տարածաշրջանային նոր կայուն լարվածությամբ։

Հայաստանի Հանրային Ռադիո

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում