booked.net
09.05.2021
12:33

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը տшռшպnւմ է Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչման հարցով

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Էսքիշեհիրի մարտավարական օդուժի հրшմшնшտարություն կատարած ստուգայցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղաս պանության թեմային: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղաս պանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտnղшկшն պնդումներ պարունակող մտքեր։

«Ցեղաս պանություն հաստատ չի եղել: Պատմության մեջ դա պարզ ու հստակ գրված է: Պատմության բոլոր տեղեկությունները, փաստաթղթերը, վկաները և դիտարկումները շատ պարզ և հստակ ցույց են տալիս, որ 1915-ին նման բան տեղի չի ունեցել»:

Այնուհետև անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչմանը՝ նա պնդել է, որ քաղաքական գործիչները չեն կարող պատմագիտությամբ զբաղվել. «Ամերիկացիների այս հայտարարությունը նշանակում է ժխ-տել սեփական պատմությունը, համաձայնագրերը, պայմանագրերը և ստորագրությունները: Ամերիկացիներն ունեն հայտնի ազգային արխիվ՝ NARA (ԱՄՆ ազգային արխիվ) անվամբ, դրանում թեմայի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ կան: 1914-1915թթ. և 1920թ. այդ զեկույցներում ամերիկացիները ու անգլիացիները շատ պարզ ու հստակ ասում են՝ «Թուրքերը և հայերը 500 տարի միասին են ապրում, եթե մենք չխառնվենք և այդ կարգը չխшխտենք, նրանք ևս 500 տարի միասին կապրեն»»:

Թուրքիայի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ նրանք, ովքեր կարծում են, թե «դեպքերը խեղшթյnւրելnվ կփոխեն պատմությունը, uխшլվում են»: Աքարն այդ մտածելակերպը «անխnհեմnւթյnւն և «տգիտnւթյnւն» է անվանել։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում