booked.net
30.10.2020
17:12

Ուկրաինան երկրում մտցրեց արտակարգ դրություն . ՏԱՍՍ

Ուկրաինայի կառավարությունը, նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, երկրում մտցրեց արտակարգ դրություն նաև երկարաձգել է կարանտինը մինչև ապրիլի 24-ը: Այս որոշումը կայացվել է կառավարության նիստում:

«Մենք կարանտինը երկարացնում ենք ապրիլի 3-ից մինչև ապրիլի 24-ը հնարավոր է այն ևս երկարաձգվի նույնիսկ ապրիլի 24-ից հետո», – ասել է վարչապետ Դենիս Շմիգալը:

Ուկրաինայում, համաճարակի հետ կապված, մարտի 17-ից ապրիլի 3-ը հայտարարվել էր կարանտին: Փակվել էին առևտրի կենտրոնները, սրճարանները, ռեստորանները, մարզադահլիճները և ժամանցի և սպասարկման այլ հաստատություններ, չեղարկվեցին միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները:

Ուկրաինայի օրենսդրության համաձայն, արտակարգ դրությունը չի նախատեսում տանից դուրս գալու արգելք, բայց իշխանությունները կարող են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում