Երևան 18 °C
26.06.2022
03:49

Նոր զարգացումներ Սիրիայում . Ռուսաստանը , Սիրիան և քրդերը պայմանավորվել են ընդդեմ Թուրքիայի . Մանրամասներ

Թուրքիան հայտարարել է , որ մտադիր չէ հրաժարվել Սիրիայի հյուսիսում ռազ-մական գործողություններից: Այս ֆոնին հայտնի է դարռնում , որ Ռուսաստանի, Սիրիայի և քրդերի միջև բանակցությունների շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեծ խմբավորում տեղակայել այն տարածքներում, որոնք Անկարան նախանշել է իր հար-ձակման համար առաջնահերթություն:

Քրդերը կտրականապես հրաժարվել են կատարել Անկարայի կողմից Մանբիջից և Թել Ռիֆաթից քրդական զի-նված խմբավորումներին դուրս բերելու վերջնագիրը, և Թուրքիան իր հերթին հայտարարել է Սիրիայի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով ռազ-մական գործողություններ սկսելու իր հաստատակամ մտադրության մասին։

Մոսկվայի փորձերը՝ համոզել Թուրքիային հրաժարվել իր ծրագրերից, նույնպես անհաջողության մատնվեցին, ինչի կապակցությամբ Ռուսաստանը, Սիրիան և քրդերը պայմանավորվել են Մանբիջում, Թել Ռիֆաթում և Սիրիայի հյուսիսում գտնվող այլ քաղաքներում սիրիական զո-րքերի մեծ խմբի տեղակայման շուրջ, մինչդեռ, ըստ Թուրքական աղբյուրների ՝ ռուս զի-նվորականները մտադիր են կանոնավոր պարեկություն իրականացնել տարածքում՝ կանխելու թուրքական բա-նակի և նրա կողմից վերահսկվող զի-նյալների հար-ձակումները։

«Քրդերի, Ռուսաստանի և Դամասկոսի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Սիրիայի բա-նակի հինգերորդ կորպուսից 450 մարդ կտեղակայվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բա-նակի և թուրքական բանակի հետ շփման գծերում։ Սիրիայի ազգային բա-նակի և թուրքական բա-նակի հետ շփման գծում Սիրիայի բա-նակի զի-նծառայողների տեղակայումը վերահսկվում է ռուսական ռազ-մական ոստիկանության կողմից։ Զի-նվորներն ուղարկվում են Թել Թամր, Այն Իսա, Մանբիջ և Թել Ռիֆաթ», – ասվում է թուրք լրագրողի հայտարարության մեջ:

Փորձագետները նշում են, որ Անկարան վա-խենում է Սիրիայում ռազ-մական գործողություններ իրականացնելուց՝ հասկանալով, որ եթե ռուս զի-նվորականները չմիջամտեն թուրքական զո-րքերին, ապա վերահսկվող զի-նյալները կարող են հազարներով ոչնչ-ացվել։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում