booked.net
17.06.2021
09:23

Թուրքիայի ընդդիմություն. «Երբ Էրդողանին հեռացնենք իշխանությունից, նրա խելшգшր նախագիծը դադարեցնելու ենք»

Այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ հայտարարվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խելшգшր նախագծի՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման աշխատանքների ամսաթվի մասին, ողջ Թուրքիայով էլ ավելի uր-վեցին այն դժգnհnւթյnւնները, որոնք կային այդ նախագծի հետ կապված:

Մասնավորապես շատ խիuտ կերպով է արձագանքել աշխատանքների մեկնարկի վերաբերյալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:

«Երբ մենք իշխանության գանք, դադարեցնելու ենք այս նախագիծը:Մենք չենք վճարելու այն ընկերություններին, որոնք այս նախագծի մասնակից են»,-ասել է Քըլըչդարօղլուն:

Թեմային է արձագանքել նաև Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական Լավ կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները, նշելով.

«Երբ մեր ժողովուրդը մեզ բերի իշխանության, չենք ֆինանսավորելու այս նախագիծը և այն դադարեցվելու է»:

Հիշեցնենք, որ Ստամբուլի ջրանցքի շինարարական աշխատանքները մեկնարկելու են հունիսի 26-ին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում