Կրեմլից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի ասօրվա հայտարարությանը ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ

Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սր-մամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար մտահոգված ենք իրավիճակի սր-մամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամենակարևորը՝ պահպանել հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներին:
Ռուսաստանի Դաշնության սերտ շփումները Հայաստանի հետ տարբեր մակարդակներով կօգնեն պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ, ասել է Պեսկովը։
«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են, գլխավորը կատարելն է այն բոլոր պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերի վրա, եթե կան հարցեր, ապա, բնականաբար, դրանց պետք է պատասխան տրվի, միևնույն ժամանակ սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք կան»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ։