booked.net
17.06.2021
09:57

Ռուսաստանը և Թուրքիան բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղում համատեղ կենտրոնի գործունեությունը

Ռուսաստանը և Թուրքիան բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման միացյալ կենտրոնի գործունեությունը, չորեքշաբթի հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն միջգերատեսչական խորհրդատվությունների արդյունքների ամփոփումից հետո , տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեքշաբթի Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-թուրքական միջգերատեսչական խորհրդակցություններ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի հետ: Ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցել են ՌԴ արտաքին գործերի փոխնախարարներ Սերգեյ Վերշինինը, Ալեքսանդր Գրուշկոն և Անդրեյ Ռուդենկոն:

«Անդրկովկասում, Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակի քննարկման համատեքստում հայտարարվել է փոխադարձ դիրքորոշում` հետագա ջшնքերը համակարգելու՝ ի շահ այդ տարածաշրջանների խաղաղության և կшյունության ամրшպնդմшն: Պшյմшնшվորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի шպшշրջшփшկման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտարկվել են նաև Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի, պաղեստինա-իսրայելական և տարածաշրջանային այլ ճգն-шժшմերի միջազգային նորմերի հիման վրա դրանց կարգավորման քաղաքական ասպեկտները և ՄԱԿ-ի Անվտшնգության խորհրդի համապատասխան բանաձևերը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում