booked.net
09.05.2021
11:34

Թուրքիայի հույսը զբոսաշրջության հետ կապված ՝ Ուկրաինան է

Թուրքիան հույսեր է կապում ուկրաինացի զբոսաշրջիկների հետ , քանի որ վերացվել է Կորոնավիրուսի թեստի բացասական պահանջը 16 երկրների համար, ներառյալ Ուկրաինան:

«Ըստ արձակուրդային ամրագրումների , գրեթե 160.000 ուկրաինացի զբոսաշրջիկներ սեզոնի ընթացքում կգան Դալամանի միջազգային օդանավակայան», – ասում է օդանավակայանի գլխավոր տնօրեն Չենգիզ Թուղրուլ Այազը:

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության մայիսի 2-ի հրապարակված հաղորդագրության, մայիսի 15-ից 16 երկրներից չեն պահանջի բացասական թեստ ներկայացնել Թուրքիա մեկնելու համար:

Երկրների ցուցակում ներառված են Հոնկոնգը, Չինաստանը, Թայվանը, Վիետնամը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Թաիլանդը, Հարավային Կորեան, Իսրայելը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Էստոնիան:

Ըստ Թուրքական լրատվականների փոխանցմամբ ՝ ուկրաինացի զբոսաշրջիկների առաջին խումբը արդեն ժամանել է երկիր:

Նշենք , որ Թուրքիայում COVID-19 վшրшկшկիրների քանակը այս ամսվա սկզբին հասավ ռեկորդային քանակի `ավելի քան 60.000 , ինչը խթшնեց COVID-19- ի խիuտ միջոցառումներ անցկացնել ամբողջ երկրում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում