booked.net
28.10.2021
19:21

Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել սեպտեմբերին ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված երկու իրանցի վարորդներին՝ սահմանի անօրինական հատման համար, հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը:

«Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո, Բաքուն ազատ արձակեց իրանցի վարորդներին», – գրում է թերթը:

Հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Նախարարները մտքեր էին փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ: Կողմերը նշել են, որ վերջին շրջանի հռետորաբանությունը վնասում է երկու երկրների հարաբերություններին, և բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով։

Նշենք , որ սեպտեմբերի 15-ին Ադրբեջանը հատատել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ է ձերբակալվել։

Վարորդները Ստեփանակերտից վերադառնալիս են եղել, այնտեղ նրանք բեռնել են ցեմենտը և վերադարձել Բերձոր–Գորիս ավտոմայրուղիով, որի Որոտանի հատվածում նրանց ձերբակալել էին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում