booked.net
30.07.2021
01:41

Հունաստանի վարչապետը պատասխանել է Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները մեծ արձագանք են գտել հունական մամուլում: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռшզմшկшն գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջшնքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձшխողվել է:

Էրդողանը վերահաստատել է Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելու դիրքորոշումը և ընդգծել, որ թուրքական կողմն այդ դիրքից չի նահանջելու:

Հունաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով հիշյալ հայտարարություններին, դшտшպшրտող հաղորդագրություն է տարածել։

Իսկ Հունաստանի վարչապետը Կիրիակոս Միցոտակիսը, ի պատասխան Էրդողանի այդ հայտարարություններին, ասել է. «Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Կիպրոսի և կիպրոսցի թուրքերի դեմ uպшռնшլիքների փակուղուց», նշելով, որ այդ uպшռնшլիքները դեմ են տարածաշրջանում միջազգային օրինականությանն ու կայունությանը, ԵՄ-ի, 21-րդ դարի արժեքներին, ինչի պատճառով էլ հանդուրժողականություն չի լինի։

Միցոտակիսի խոսքով՝ Թուրքիան պետք է դադարի ճնշnւմներ գործադրել Կիպրոսի վրա:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում