Երևան 17 °C
28.09.2023
02:29

Ռուսաստանի արձագանքը . «Մենք թույլ չենք տա Ուկրաինայում կառուցել «Բայրաքթար»-ի գործարան»

Ուկրաինան չի կարողանա ավարտին հասցնել իր տարածքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։ Այսպես է արձագանքել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը։

«Ես կասկածում եմ, որ նրանք այդ ձեռնարկությունը կկառուցեն Ուկրաինայի տարածքում, քանի որ Ուկրաինայում հատուկ ռազ-մական գործողություն է ընթանում։ Ինչպե՞ս կարելի է այն կառուցել՝ հաշվի առնելով , որ մեզ հետ կռ-վելու համար տեխնիկա է արտադրելու։ Կարո՞ղ ենք սա թույլ տալ: Կարծում եմ, որ մենք դա թույլ չենք տա»,- ասել է ռուս սենատորը։

ՌԴ Խորհրդարանի վերին պալատի անդամը հիշեցրել է, որ հատուկ ռազ-մական գործողության ընթացքում Ռուսաստանը ոչնչ-шցնում է Ուկրաինայի տարածքում գտնվող ռազ-մական օբյեկտները։

«Դա կլինի ուկրաինական գործարան, և ոչ թե թուրքական: Եվ եթե սա ուկրաինական գործարան է, ապա սա գործարան է, որը Ռուսաստանի Դաշնության հարձ-ակման թիրшխն է» , -ասել է Սերգեյ Ցեկովը։

Նշենք , որ օգոստոսի 12-ին, թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման մեկնարկը հայտարարել է թուրքական «Բայքար Մաքինա»-ի գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։

Ձեռնարկության կառուցման համար «Բայքար Մաքինան» ձեռք է բերել հողատարածք Ուկրաինայում։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն ասել է, որ նախագիծը պետք է իրականացվի մինչև 2022 թվականի ավարտը։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում