Երևան 18 °C
26.06.2022
02:52

Եվրախորհրդարանը Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու կարգավիճակ շնորհեց

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով աջակցում է Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակ շնորհելուն։

«Եվրախորհրդարանի միանշանակ և ամուր դիրքորոշումը. Այսօր Եվրահանձնաժողովը պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհի Ուկրաինային և Մոլդովային, նույն ճանապարհը հետագայում նաև Վրաստանին»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Նա վստահ է, որ դա ցույց կտա առաջնորդություն, վճռականություն և տեսլական՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատ-երազմի համատեքստում։

«ԵՄ-ն մնում է հուսալի գործընկեր և վստահելի աշխարհաքաղաքական խաղացող», – ավելացրել է նա:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում