Երևան 8 °C
01.12.2022
16:45

Կիպրոսում անցկացվել են հայ-կիպրական «Արծաթե նիզակ 2022» համատեղ զորավարժությունները

Նոյեմբերի 14-18-ը Կիպրոսի Ազգային գվարդիայի ուժերը և Հայաստանի զինված ուժերը անցկացրել են «Արծաթե նիզակ 2022» փոքրածավալ հատուկ գործողությունների համատեղ զորավարժություններ:Դրանք տեղի են ունեցել Կիպրոսի Հանրապետության տարածքում Ազգային գվարդիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության և Հայաստանի զինված ուժերի հատուկ օպերատիվ անձնակազմի մասնակցությամբ։

Զորավարժությունների սցենարը ներառել է տարբեր տեսակի անհատական և խմբակային կրակոցներ, ինչպես նաև մարտադաշտում առաջին օգնություն ցուցաբերելու գծով անձնակազմի վերապատրաստում։

Կիպրոսի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության երկկողմ ծրագրի մաս կազմող զորավարժությունը հատկապես շահավետ է համարվում, քանի որ այն հնարավորություն է ընձեռում Ազգային գվարդիայի հատուկ գործողությունների անձնակազմին մարզվել Հայաստանի զինված ուժերի համապատասխան անձնակազմի հետ՝ այսպիսով նպաստելով փոխգործունակությանը և ընդգծելով երկու երկրների զինված ուժերի գերազանց հարաբերությունները, նշել է աղբյուրը։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում