booked.net
25.10.2021
04:44

Էրդողանը մեկնում է Ռուսաստան, սպասվում է Պուտինի հետ բարդ բանակցություններ . Հայտնի են մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու նպատակով նախապատրաստվում է:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին մեկնելու է Ռուսաստան, որպեսզի հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դա շատ բազմակողմ է»:

Պեսկովը նշել է, որ քննարկվելու են նաև Սիրիայում տիրող իրավիճակը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում