Երևան 36 °C
14.08.2022
19:34

Էնթոնի Բլինկեն . «Շատ դաժան բան պետք է ասեմ , Ռուս-ուկրաինական պատ երազմը աշխարհը կտանի դեպի …

«Շատ դաժան բան պետք է ասեմ , Ռուսաստանի պատ-երազմն Ուկրաինայի դեմ, և ոչ Արևմուտքի կողմից կիրառվող պատ-ժամիջոցները, աշխարհում սովի շեմին հայտնված մարդկանց թիվը կավելացնի 40-50 միլիոնով» ,- այս մասին Բեռլինում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Չկա այլ պատճառ , քան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շրջափակումը, և շատ դեպքերում՝ քաղաքական պատճառները՝ Կրեմլի հրաժարվելը սեփական հացահատիկի արտահանումից»,- ասել է Բլինկենը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նշել է, որ միջազգային գործընկերներն աշխատում են միասին՝ հակազդելու Ռուսաստանի ցինիկ և պոտենցիալ ապակայունացնող «հացահատիկի պատերազմին» և դրա հետ կապված քարոզչությանը:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում