Երևան 37 °C
14.08.2022
18:54

Թուրքիայում հայտարարել են , որ կր ակը մեկուսացնելը գրեթե անհնար է . Հոսպիտալացվել է 29 մարդ . (տեսանյութ)

Մուղլայի Մարմարիս շրջանի անտառային տարածքում հունիսի 21-ին բռ-նկված հր-դեհի մեկուսացման աշխատանքները թե օդից և թե ցամաքից շարունակվում է։

Հր-դեհը առաջացել է 5 տարբեր կետերից, և մինչ այժմ այդ պատճառով հոսպիտալացվել է 29 մարդ։ Ավելի քան 400 մարդ տարհանվել է իրենց տներից։ Դա-ժան հայտարարություն է արել անտառտնտեսության գլխավոր տնօրեն Բեքիր Քարաջաբեյը, ով հայտարարել է, որ քամու արագությունը կեսօրից հետո կավելանա։

Հր-դեհներին օդից արձագանքում են 27 ուղղաթիռ և 14 ինքնաթի, 253 ջրցան , 26 ջրատար, 2 հազար 604 անտառային աշխատող և 598 տրանսպորտային միջոցներ, որոնք պատկանում են տարբեր հասարակական կառույցների։

Անտառի գլխավոր տնօրեն Բեքիր Քարաջաբեյն ասել է, որ այսօր կեսօրից հետո քամու արագությունը կուժեղանա, և մինչև այս ժամ կփորձեն զսպել կր-ակը, հակառակ դեպքում գործն էլ ավելի կդժվարանա։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Մարմարիսում անտառային հր-դեհից տուժել է 29 մարդ , շտապօգնության մեքենաներով հիվանդանոց է տեղափոխվել 12 մարդ։ 435 մարդ տար-հանվել է տներից։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում