ԱՄՆ-ում հարձակվել են «Թուրքիայի տուն» շենքի վրա , որտեղ գտնվում է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը . Կարևոր Մանրամասներ

ԱՄՆ-ում հարձակվել են թուրքական տան վրա. Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 22-ին, հայտնել ԱՄՆ և թուրքական հեռուստաալիքները։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ , Նյու Յորքի ժամանակով գիշերը ժամը երեքի մոտ անհայտ անձը զինված հարձակվել է Նյու Յորքում գտնվող Թուրքական տան շենքի վրա, որտեղ գտնվում է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը: Այս օրերին այդ շենքում ընթանում է թուրքիայի նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Հարձակման արդյունքում առաջին հարկում ապակիներ են կոտրվել։
Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները դիմել են Նյու Յորքի քաղաքային ոստիկանություն։